Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժամանակ են ձգում

Ժամանակ են ձգում
04.12.2012 | 00:35

ՀԱԿ խմբակցության պահանջով ստեղծվող Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը, ըստ էության, դարձել է այն միակ թեման, որը համամասնական ընտրակարգին անցնելու խնդրից հետո «զբաղեցրել» է ընդդիմադիր դաշտը: Իշխանություններն էլ այսօր նրանց վստահեցրին` դա էլ կունենաք, միայն թե մեկ տարի հետո ու առանց քաղաքական ենթատեքստերի: Այստեղ են ասել` «գայլերը կուշտ են, ոչխարները` ողջ»: Միայն թե պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ մի քիչ նեղսրտած էր ԲՀԿ խոսնակը: Պարզվում է` բրյուսելյան «խորհրդավոր» այցը հետաձգվել է հանուն այս նիստի, բայց էլի կոնկրետ որոշում չի կայացվել: «Հանձնաժողովը հատուկ պարտականություն չունի նիստերի օրերը համաձայնեցնելու պատգամավորի չվերթի հետ: Կարծում եմ` ապագայում նման պարտավորություն չի էլ ունենա»,-«փրփրած» պատգամավորին հասկացրել է նիստը ղեկավարող Դավիթ Հարությունյանը:
Այդուհանդերձ, այս թեմայով էլ ընդդիմադիրները չեն կարող ձգել ժամանակը մինչև նախագահական ընտրությունները «կուգան ու կերթան»: Ժամանակն է մեկ այլ թեմա ասպարեզ բերելու, մինչև իրենց ղեկավարները կկողմնորոշվեն` մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ